01/06/2020 12:10
Նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարետատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություն կանի. Մակունց
Նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարետատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություններ կանի: Այդպիսի հայտարարություններով պարետատունը պարբերաբար հանդես է գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Եթե սահմանափակումների անհրաժեշտություն լինի կամ լինի ինչ-որ ձևաչափով, ապա դրա մասին ևս հայտարարություն կարվի», - ասաց բանախոսը՝ ազգաբնակչությանը հորդորելով խստագույնս հետևել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերի հիգիենան պահպանելու պահանջներին:
Լիլիթ Մակունցը զգուշավորության կոչեր արեց՝ հատկապես հաշվի առնելով ասիմպտոմ դեպքերի առկայությունը: