01/06/2020 11:16
Վարչապետը վարակակիր է եղել, ինձ թուղթ է փոխանցել, Մարուքյանը սուրճ է խմել, իմքայլականները կոնտակտի մեջ են եղել․ մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու․ Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչպես է ԱԺ-ն շարունակելու աշխատանքներն այն դեպքում, երբ վարչապետի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ վերջինս նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հետ շփումներ է ունեցել։
«Դա նշանակում է, որ վարչապետը օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ վարակակիր է եղել։ Օրինակ, անցած օրը թուղթ տվեց ինձ, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում, և ձեզանից շատերը, հարգարժան իմքայլականներ, կոնտակտի մեջ է եղել, այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու», - ասաց Ուրիխանյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ այս հարցին ինքը պատասխանել է՝ նկատելով, որ հնարավորության դեպքում նորից կանդադառնա այդ հարցին։
Հիշեցնենք՝ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով։