02/06/2020 17:40
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության սև ցուցակում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում, տեղեկացրել է ավիացիոն ոլորտի մասնագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
«ՔԱԿ-ի անամոթ երեսից, նրան անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները:
2 ընկերություն, որոնք ունեին այդպիսի թույլտվություն մինչ ՔԱԿ-ի փետրվարյան աուդիտը, մարտի 13-ին արդեն տեղեկացվել էին դրա մասին: Բայց նրանց հնարավորություն է տրվել՝ անկախ երկրի ավիացիոն իշխանությունների անպիտանությունից, հավելյալ աուդիտով վերականգնել դադարեցված թույլտվությունները:
ՔԱԿ-ը պնդում էր, որ իրենք «ջնջել են» 42 դիտողություններից 18-ը: (Ո՞նց)...
Ես զեկուցագրով առաջարկել եմ վարչապետին, այս որոշումը հետաձգելու, և այդ ընթացքում նախապատրասվելու համար դիմել ԵՄ և բացառություն խնդրելով տեղափոխել այս հարցը տեխնիկական դաշտից քաղաքական հարթություն:
Փոխվարչապետ Ավինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պրոբլեմ չկա, «ի՞նչ ենք ունեցել, որ հիմա էլ զրկվելով կորցնենք...»
Գործողությունների ծրագիրը, կատարողներին, հերթականությունը, դեռ անցյալ տարի մշակելով մի խումբ երիտասարդ և նվիրյալ ավիատորների հետ, ներկայացրել եմ ՔԱԿ, ՏԿԵ նախարարություն, վարչապետին:
Ոչինչ չի արվել, ոչինչ:
Կատարվածի պատասխանատուները երկար չեն սպասի պատասխանատվության:
Թե բա ի՞նչն ես համարում հակապետական, որ հայտարարել ես», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբ Ճաղարյանը։