02/06/2020 10:58
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 517-ով, մահացել՝ 20 մարդ
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 10009 դեպք (հունիսի 1-ին՝ 9492): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 517-ով: Կատարվել է 59917 թեստավորում:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3427 մարդ (+25), այս պահին բուժվում է 6368 (+472)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 214 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 158 (հունիսի 1-ին՝ 139), այլ պատճառներով՝ 56 (հունիսի 1-ին՝ 55):
Մեկ օրում մահացել է 20 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: