02/06/2020 19:38
Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 98 նոր դեպք
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում շարունակել է նվազել՝ մեկուսացման միջոցառումների փուլային դադարեցման ֆոնին, երկուշաբթի հայտնել են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբում:
Այսօր վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թիվը 98 է (նախորդ օրվա 136 հիվանդի դիմաց), 26 հիվանդ է ընդունվել հիվանդանոցներ (25-ը հոսպիտալացվել են երկուշաբթի), 23 պացիենտ դուրս է գրվել:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 19 դեպք, ընդհանուր առմամբ, մարտի կեսերից 9505 մարդ է մահացել COVID-19 ախտորոշմամբ կամ դրա կասկածով: