02/06/2020 18:02
Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է երկուսով և հասել 796-ի, ապաքինվել է 110 մարդ, ընդհանուր՝ 634 պացիենտ: Այս մասին հայտնում է հիվանդության մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը:
«Վարակվածների թիվը 796 է, նրանցից 634-ն ապաքինվել է, իսկ 12-ը՝ մահացել», - ասվում է կայքում:
Բացի այդ, 2508 մարդ կարանտինային ռեժիմում է, 300-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ: