02/06/2020 14:56
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք, մահացել է 64 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 3117 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 157 562 մարդ, ապաքինվել՝ 123 077-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 7942-ի: