02/06/2020 15:38
«Ախպեր, թող պարետը բերի իմ գումարը տա, ես հելնեմ ստուց էթամ». «Մեյմանդարի» շուկայում թեժ է
Վաճառողներին առաջարկվում է ապրանքը տանել այլ տեղ վաճառել, օրինակ՝ Արտաշատում, նրանք, սակայն, համաձայն չեն։
«Որոշումը չի փոխվելու, շուկան փակվելու է, իզուր ժամանակ եք կորցնում», - ասացին վաճառողներին։
«Քրտնածս ապրանքը, որ վաղը տանեմ շուռ տամ, ձեր պարետին դուր կգա՞», - վրդովեց վաճառողներից մեկը։
«Էդքան կլուբնիկ, որ բերել եմ, 24 ժամ ո՞նց պահեմ, հետո նորից վաճառեմ, պիտի թափեմ չէ՞, ապրանքը փչանում է», - նշեց մեկ այլ վաճոռող։
«Ախպեր, թող պրետը բերի իմ գումարը տա, ես թողնեմ, հելնեմ ստուց էթամ», - ասաց մեկ ուրիշը։