02/06/2020 17:06
Նյու Յորքում մեկ օրով երկարաձգվել է պարետային ժամը
Իշխանությունները մեկ օրով երկարացնում են պարետային ժամը Նյու Յորքում, երեքշաբթի այն կսկսվի ժամը 20.00-ին, Twitter-ում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Ֆրեդի Գոլդշտեյնը:
Անկարգությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ Նյու Յորքում պարետային ժամ է հայտարարվել երկուշաբթի օրը: Այն սկսվել էր 23.00-ին, սակայն ցուցարարները չեն հետևել դրան:
«Երեքշաբթի՝ հունիսի 2-ին, երեկոյան ժամը 8-ից Նյու Յորքում պարետային ժամ կմտցվի, այն կլրանա չորեքշաբթի օրը՝ հունիսի 3-ին, երեկոյան ժամը 5-ին», - գրել է Գոլդշտեյնը:
Միացյալ Նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները սկսվել են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար:
Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ նա չի կարողանում շնչել:
Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: