02/06/2020 12:52
Երկու մարդ է զոհվել Չիկագոյի արվարձաններում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով
Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել Չիկագոյի արվարձանում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, հայտնում է տեղական WGNTV հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ դեպքերը տեղի են ունեցել Սիցերո քաղաքում: Քաղաքի ներկայացուցիչ Ռեյ Հանանիան հաստատել է զոհերի մասին տեղեկատվությունը:
Բացի այդ, հաղորդվում է, որ երկուշաբթի Չիկագոյի արվարձանում առնվազն 60 մարդ է ձերբակալվել: Ըստ Հանանիայի, այլ քաղաքների բնակիչները, որոնք Չիկագոյից են եկել կենտրոնի փակման պատճառով, մասնակցել են քաղաքում տեղի ունեցող անկարգություններին: