02/06/2020 13:48
Լաս-Վեգասում անկարգությունների ժամանակ կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին
Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։ Այս մասին հայտնել է Լաս-Վեգասի 8News հեռուստալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Հաղորդվում է, որ անհայտ անձը կրակել է Circus Circus հյուրանոց-խաղատնում գտնվող ոստիկանի վրա:
Ոստիկանի մասնակցությամբ հրաձգությամբ ևս մեկ միջադեպ է Լաս-Վեգասի դաշնային դատարանի շենքի մոտ: Նախնական տեղեկությամբ՝ քաղաքային ոստիկանության աշխատակիցը պատասխան կրակ է բացել կրակողի ուղղությամբ:
Միացյալ Նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար: Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: