02/06/2020 11:05
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ինչպես իր ելույթում ասաց հարցի հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:
Նշենք, որ օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանանձաժողովի նիստում: