02/06/2020 15:34
Որպես ԱԺ՝ պիտի նախաձեռնող լինենք ու ներգրավվենք պարետատան որոշումների կայացմանը․ Արման Բաբաջանյան
Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում, գյուղացիները բողոքում են, ոստիկաններն այս համավարկի պայմաններում փորձում են իրենց պարտականությունները կատարել, վիճակը գնալով լարվում է, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Այսօր ռեկորդների օր ենք ունեցել: 517 դեպք ունենք, 10 հազարի շեմը հատել ենք», - ասաց պատգամավորը։
Վերջինս կարծիք հայտնեց, որ պետք է քայլեր մշակել և խորհրդարանին պարետատան աշխատանքներին մասնակից դարձնել․
«Որպես ԱԺ՝ պիտի նաև նախաձեռնող լինենք ներգրավվելու այն որոշումներրի կայացմանը, որ պարետատունն է իրականացնում, և որպես ԱԺ՝ չենք կարող անմասն մնալ այդ գործնթացից», - ասաց նա։
Բաբաջանյանն ընդգծեց՝ անհրաժեշտ է մշակել գործիքներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ կոչ անելով այդ ուղղությամբ անմիջապես աշխատանքներ տանել։