02/06/2020 17:13
Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են
Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։
Տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։
Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։ Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։