02/06/2020 15:08
«Շուկան չի փակվելու ու վերջ». «մեյմանդարցիները» բողոքի ակցիա են անում
Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան, գյուղացիները դեմ են ու բողքի ակցիա են անում։
«Էս մեկ միլիոնանոց ապրանքը բա ի՞նչ պիտի անենք, ամեն մի ավտոյի վրա միլիոնանոց ապրանք է», - ասաց վաճառողներից մեկը։
Նրանք պնդում են՝ ամեն օր մի քանի անգամ ախտահանում են անում:
«Էդ իմ ապրանքը, որ փչացավ, միլիոն հատ վարկ ունեմ, ո՞վ ա վճարելու, հետո էլ պիտի գաք տունը ձեռիցս վերցնեք», - ասաց առևտրականներից մյուսը։
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «շուկան չի փակվելու ու վերջ»։
Նշենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով պետք է փակվի։