03/06/2020 19:14
Տարօրինակ կերպով լսում եմ, որ կառավարությունը դեմ ա տվյալ նախագծին․ սա էնքան էլ լավ բան չի․ Բաբկեն Թունյան
Իմքայլական պատգամավորները չեն հասկանում, թե ինչու է կառավարությունը դեմ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքում» լրացումներին, որով նախատեսվում է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով ժամանակավոր անաշխատունակության համար քաղաքացիներին գումար տրամադրել:
«Անակնկալի եկա Ձեր՝ ձեռնպահ մնալու կոչից։ Վստահ եմ՝ դրական տրամդրվածություն ունեիք, պետք է հասկանանք՝ ինչ եղավ», - ասաց իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին։
Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց․
«Ենթադրվել է, որ կառավարությունը գոնե այս հարցի վերաբերյալ համաձայնություն ունի։ Հիմա եկել է այստեղ, էս վերջին պահին իմ համար շատ տարօրինակ կերպով լսում եմ, որ կառավարությունը դեմ ա տվյալ նախագծին։ Սա էնքան էլ լավ բան չի։ Սա նշանակում է, որ պառլամենտական մեծամասնությունն ու կառավարությունն էլի իրար հետ սինխրոն աշխատելու խնդիր ունեն»: