03/06/2020 12:34
Կարծում եմ՝ Տաթևիկ Ռևազյանը պետք է մտածի հրաժարականի մասին. Մանե Թանդիլյան
Երկրի հեղինակության առումով ակնհայտ է, որ Հայաստանը տուժում է դեպի Եվրոպա թռիչքների արգելքից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Այստեղ մենք խնդիր ունենք: Փաստացի, մեր տված լիցենզիային ԵՄ-ն չի վստահում: Սա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա՝ հասկանալու, թե ինչպես ենք ձախողել: Կարծում եմ՝ Տաթևիկ Ռևազյանը պետք է մտածի հրաժարականի մասին, հասկանա՝ արված հայտարարությունները որքանով են համահունչ այսօր Հայաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներին», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում: