03/06/2020 19:18
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրելու մասին նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Վերջինս նախատեսում է մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար նախատեսել մեկուսացման նպաստ:
Անաշխատունակության նպաստից չեն օգտվի այն անձինք, ովքեր հեռավար են աշխատել, խախտել են մեկուսացման կանոնները կամ հարկադիր պարապուրդի մեջ են եղել և գործատուի կողմից վճարվել։
Օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: