03/06/2020 18:13
Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 800-ի
Անցած օրվա ընթացքում Վրաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակի չորս նոր դեպք, երկրում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 800-ի, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ 2424 մարդ կարանտինային ռեժիմում է, 304 պացիենտ շարունակում է մնալ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ, 640 մարդ ապաքինվել է, 13-ը՝ մահացել: