03/06/2020 13:55
Facebook-ը հեռացրել է այն խմբերին, որոնք քննարկում էին ԱՄՆ-ում բողոքի ցույցերին զենքի մատակարարումը
Facebook-ը արգելափակել է ծայրահեղ աջ խմբին առնչվող էջերն ու հաշիվները, որոնց անդամները քննարկել են ԱՄՆ-ում բողոքի ցույցերին զենքի մատակարարումը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության աշխատակիցների հայտարարությանը:
Աշխատակիցների խոսքով՝ Facebook-ը դիտարկել է ամերիկյան գվարդիայի խմբին առնչվող օգտատերերին, որոնք քննարկում էին ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի ակցիաների մասնակիցներին զենք առաքելու հնարավորությունը:
Բացի այդ, ընկերությունից պատմել են այն հաշիվներն արգելափակելու մասին, որոնք կապված են Proud Boys ծայրահեղ աջ խմբի հետ, չնայած դրա անդամները զենքի մատակարարման մասին չեն խոսել:
Նշվում է, որ ընկերությունում ավելի վաղ նախատեսել էին միջոցներ ձեռնարկել երկու խմբերի դեմ և արագացրել են գործընթացը, երբ պարզել են, որ խմբերը քննարկում են բողոքի ցույցերը:
Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր և տեղի են ունենում անկարգություններ:
Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել: