03/06/2020 19:37
Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան
Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները», - ասաց նա։
Ավինյանը նշեց, որ որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։
«Ես կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարամություններ է բերելու, բայց դիմակի կրումը նվազեցնելու է վարակի տարածումը», - ասաց նա։
Ավինյանը նշեց՝ հնարավորինս փորձում են չդիտարկել սահմանափակումներին վերադառնալու տարբերակը: