03/06/2020 19:43
Ըստ Փաշինյանի՝ հրաժարական պետք է տա կորոնավիրուսը, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողողները
Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասվո՞ւմ են հրաժարականներ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար։
«Այդ հրաժարականին մենք պետք է միասին հասնենք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է մեղավորներ փնտրելուն՝ վարչապետն ասաց, թե ոչ մի մեղադրանք քաղաքացիների հասցեին չի հնչում, այլ հնչում է իրավիճակի գնահատական։
«Պետք է ախտորոշենք մեր իրավիճակը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ առողջապահական համակարգի արտակարգ գործունեության արդյունք է, որ այս տարի՝ հունիսի 1-ի դրությամբ, ունենք 357 մահով պակաս, քան՝ անցած տարի։
«Որովհետև կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժել են ոչ միայն կորոնավիրուսից, այլև՝ այլ հիվանդություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։