03/06/2020 14:56
Քաղաավիացիան հերթական ոլորտն է, որը ձախողվել է. Մարուքյան
Քաղաավիացիան հերթական ոլորտն է, որը ձախողվել է: Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողումներ չունենք, և սա առաջին հերթին կադրային քաղաքականության հետևանք է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դեպի Եվրոպա թռիչքների արգելքը երկրի իմիջի համար շատ վատ է: Իրավիճակը շտկելու ժամանակ կար, բայց զուտ հռետորաբանություն է եղել», - ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում: