03/06/2020 13:27
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 8536 նոր դեպք
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ի դեպքերի թիվն ավելացել է 8 536-ով՝ հասնելով 432 277-ի, լրագրողներին հայտնել են գործադիր շտաբից:
«Ռուսաստանում 84 շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 536 դեպք, այդ թվում՝ առանց կլինիկական դրսևորումների 3287 (38,5%) դեպք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 432.2277 դեպք: