03/06/2020 10:27
ԱՄՆ-ում անկարգությունների զոհ է դարձել 11 մարդ
Առնվազն 11 մարդ է զոհվել Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերի ընթացքում, որոնք սկսվել են ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, գնահատում է Associated Press- ը:
Գործակալության տվյալով՝ զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ են:
Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ ողջ երկրում զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռ անհայտ է: Բացի այդ, սպանությունների հանգամանքները դեռ պարզվում են:
Միացյալ Նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար: Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: