03/06/2020 15:26
Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը․ Զոհրաբյանը՝ սպեցնազ մտցնելու և դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին (Տեսանյութ)
Նկատում ենք վտանգավոր, անազնիվ տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել «անպատասխանատու» քաղաքացու վրա, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այս երկու օրը մենք նկատում ենք վտանգավոր, անազնիվ տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու քաղաքացու վրա։ Կառավարությունը բարոյական իրավունք չունի այսօր պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա», - ասաց նա։
Զոհրաբյաը նշեց՝ թեև քաղաքացիները պարտավոր են հետևել կանոններին, լինել օրինապահ, բայց պետք հասկանալ, թե ինչ են արել համաճարակի համար պատասխանատու մարմինները։
«Արդյոք նրանք արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու, դուբինկաներով առողջություն պարտադելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը», - ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ պաշտոնյանների կողմից իրարամերժ հայտարարություններ լսելուց հետո քաղաքացին իրավուքն ունի կասկածել և չհասկանալ, թե իրենից ինչ է պահանջվում։
«Մենք քաոտիկ իրավիճակի եզրին ենք կանգնել։ Ոչ թե պետք է ասել՝ «դու ես մեղավոր, անպատասխանատու քաղաքացի», այլ կառավարությունը պիտի որոշում կայացնի։ Գիտեմ, որ բժիշկների մի խումբ պատրաստվում է թեկուզ օնլայն հանդիպում խնդրել վարչապետի հետ ու ներկայացնել իրավիճակից ելքեր։ Լսեք խելացի մարդկանց, մի մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք, անքննելի ու անքննադատելի եք», - եզրափակեց նա։