03/06/2020 17:05
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք, մահացել է 70 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 3134 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 160 696 մարդ, ապաքինվել՝ 125 206-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8012-ի: