03/06/2020 20:14
Լուկաշենկո. Բելառուսում նոր կառավարություն ձևավորելիս հեղափոխություն տեղի չի ունենա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում նոր կառավարություն ձևավորելի արմատապես փոխել կադրային կազմն անհրաժեշտ չի համարում:
«Մենք կես տարի ձևավորել ենք կառավարության նոր կազմ: Դրա համար սպասել, որ հեղափոխություն տեղի կունենա, երբ կառավարությունը փոխվի, չարժե», - չորեքշաբթի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակղությամբ նոր կառավարության առաջարկությունների քննարկման ժամանակ ընդգծել է Լուկաշենկոն, փոխանցում է BelTa-ն:
Նա նշել է, որ զանգվածային փոփոխությունները կառավարության կազմում ցանկալի չեն նաև հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթները, կորոնավիրուսի պանդեմիան:
«Դա շատ վատ կլիներ, քանի որ այժմ ամբողջ աշխարհը մտել է աննախադեպ տնտեսական ճգնաժամի մի շրջան, որը ցանկացած պետությունում հարաբերությունների լուրջ փոփոխությունների է հանգեցրել հասարակության մեջ»,- ասել է Բելառուսի նախագահը:
Ըստ նրա՝ հանրապետությունում ղեկավարների նոր սերունդ է մեծացել, ովքեր իրենց լավ են դրսևորել և լավ են աշխատել կառավարությունում:
«Ինչու՞ փոխել նրանց: Նրանք կարող են աշխատել», - ասել է Բելառուսի նախագահը: