03/06/2020 11:04
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, նախատեսվում է քննարկել անվտանգության հարցերը կորոնավիրուսային համաճարակի իրավիճակում, հայտնում է ՀԱՊԿ ԽՎ-ի կայքը:
«Հանդիպման ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսային պանդեմիայի իրավիճակի միջազգային, հավաքական և ազգային անվտանգության ապահովման արդի հարցերը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր ելույթը կնվիրի «Ռուսաստանի Դաշնության առաջնահերթ խնդիրներին՝ 2020 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահության ընթացքում»: