03/06/2020 19:29
Հռոմի պապը դատապարտում է ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ բռնությունն ու ռասիզմը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ կապված Միացյալ Նահանգների վերջին իրադարձությունների հետ, դատապարտել է բռնությունները և ռասիզմի ցանկացած դրսևորում:
«Հարգելի ընկերներ, մենք չենք կարող հանդուրժել կամ աչք փակել ռասիզմի որևէ դրսևորման վրա», - հայտարարել է նա:
Ինչպես նշել է հովվապետը, բռնություններով ոչ մի բանի հասնել հնարավոր չէ, «բայց շատ բան կարելի է կորցնել»:
Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր և տեղի են ունենում անկարգություններ:
Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին հաճախ միանում է ազգային գվարդիան:
Մոտ 40 քաղաքներում, ներառյալ՝ Վաշինգտոնում և Նյու Յորքում, պարետային ժամ է սահմանվել: