03/06/2020 12:14
Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոն է ուղարկել 1600 զինվորական
Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ կապված՝ Պենտագոնը մոտ 1600 զինծառայող է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին:
«Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստականության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:
Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր, անկարգություններ:
Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել: