03/06/2020 12:54
Բողոքի ցույցերի ընթացքում Նյու Յորքում մոտ երկու հարյուր մարդ է ձերբակալվել
Նյու Յորքի ոստիկանությունը երեքշաբթի քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել է մոտ 200 մարդու, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակցին:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրի՝ ձերբակալվածների թիվը դեռ կավելանա:
Ըստ հեռուստաալիքի, երեքշաբթի, ընդհանուր առմամբ, քաղաքում բողոքի ցույցերն անցել են խաղաղ: Ավելի վաղ РИА Новости-ի թղթակիցը հայտնել էր, որ Նյու Յորքում ժամը 20: 00-ին (Երևանի ժամանակով 4: 00-ից) սկսված պարետային ժամն օգնել է քաղաքում իջեցնել բողոքի ցույցերի ինտենսիվությունը.
Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր և տեղի են ունենում անկարգություններ:
Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել: