03/06/2020 20:00
Հունիսի 15-ից Ուկրաինան կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը
Կորոնավիրուսի հետ կապված բարենպաստ իրավիճակով պայմանավորված, Ուկրաինան կվերսկսի ներքին թռիչքները հունիսի 5-ից, իսկ միջազգային չվերթները՝ հունիսի 15-ից, չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը:
«Հունիսի 5-ից մենք կսկսենք ներքին թռիչքներ, հունիսի 15-ից՝ միջազգային չվերթները», - ասել է Շմիգալը կառավարության նիստի ընթացքում:
Ըստ նրա՝ օդային հաղորդակցության վերսկսումը հնարավոր է դարձել կորոնավիրուսի հետ կապված բարենպաստ իրավիճակի ֆոնին:
Նա նաև ասել է, որ երկիրը կշարունակի մեղմացնել կարանտինային սահմանափակող միջոցառումները: