03/06/2020 16:07
Վարչապետի հետ բրիֆինգին կմասնակցեն քաղաքացի Արմինե Կարապետյանն ու նրա 12-ամյա որդին, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո, այսօր՝ ժամը 19:00-ին, հանդես է գալու բրիֆինգով։
Կառավարությունից հայտնում են, որ բրիֆինգին կմասնակցեն նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս ու նրա 12-ամյա որդին վարակվել են կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել:
Բրիֆինգը կանցկացվի անհրաժեշտ կանխարգելիչ բոլոր կանոնների պահպանմամբ։