03/06/2020 18:28
Աֆղանստանի հարավում ռումբի պայթյունից 9 մարդ է մահացել
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար նահանգում ճանապարհի վրա ռումբի պայթյունի հետևանքով ինը խաղաղ բնակիչ է մահացել, հինգը՝ վիրավորվել, հայտնել է РИА Новости-ն:
«Ինը մարդ է մահացել, ևս հինգը վիրավորվել է, երբ այսօր առավոտյան Արգիստանի շրջանում ճանապարհային ռումբի միջոցով պայթեցվել է քաղաքացիական մեքենա», - ասում է աղբյուրը:
Արմատական «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել կատարվածը, սակայն, ըստ աղբյուրի, ռումբը կարող էր տեղադրվել թալիբների կողմից: