03/06/2020 15:09
Լոռու մարզպետը քեֆ է անում, «Գլորիայի» աշխատակիցներն էլ ոնց ուզում՝ այնպես են ավտոբուս նստում. Էդմոն Մարուքյան
ԱԺ-ի կողմից այսօր ընդունված նախագագծով սահմանադրական հանարաքվեն չի չեղարկվում: Հանրաքվեն չեղարկելու ճանապարհն այն էր, որ ԱԺ-ն ինքն իր որոշումը հետ կանչի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կարծում եմ՝ սա կեղծ օրակարգ է, երբ օրական կորոնավիրուսից այսքան մահվան և վարակվելու դեպքեր կան: Իշխանությունը զբաղվել է հանրաքվեով, դրա համար ենք էս օրն ընկել: Հիմա բանը բանից անցել է, բայց մարդիկ չեն ընդունում սա: Երբ խոսքն արժեզրկվում է, ոչ ոք չի լսում: Հիմա պետք է հնարավորնս լուրջ քայլեր իրականացվեն՝ ոչ միայն վարչապետի մակարդակով:
Օրինակ՝ ի՞նչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիա» կարի արտադրամասի ավտոբուսները շատանան: Ես գիտեմ, որ քեֆ են արել ու նկարները դրել իրենց սոցիալական էջերում: Մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են՝ «ժողովուրդ, ոնց որ սխալ նստեցիք ավտոբուս»: Երբ մարդիկ տեսնում են, որ մարզպետը քեֆ է անում, իրենք էլ այդպես են ավտոբուս նստում», - ասաց Մարուքյանը: