03/06/2020 12:17
Եթե քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, արդեն իսկ անվստահություն է առողջապահության նախարարին. Թանդիլյան
Միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն իսկ անվստահություն է առողջապահության նախարարին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Երբ վստահությունը մեկ անգամ խաթարում ես, շատ դժվար է կրկին վերականգնել: Հետևաբար այն վերաբերմունքը, որ նա ուներ վիրուսի նկատմամբ, շատ քաղաքացիների ստիպում է լուրջ չընդունել նախարարի հայտարարությունները», - ասաց պատգամավորը:
Մանե Թանդիլյանի խոսքով՝ քաղաքացիները փոքր առ փոքր ականատես են լինում, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունն ունակ չէ պաշտպանելու սեփական ժողովրդին:
«Մենք պետք է կարողանանք ամբարտավանությունը մի կողմ դնել և ներգրավել ուժեր, որոնք գիտեն՝ ինչպես այս իրավիճակից դուրս գալ», - նշեց խորհրդարանականը: