03/06/2020 16:24
ԱԺ-ն քննարկում է ռազմարդյունաբերական համալիրին առնչվող օրենքի նախագիծը
Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության կողմից ներկայացված ռազմարդյունաբերական համալիրին առնչվող օրենքի նախագիծը:
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեն ներկայացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը հիշեցրեց, որ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն ավելի վաղ փոխանցվել է Բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
«Ներկայացված նախագծերով նախատեսվում է հստակ տարանջատել և սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի և ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները: Նաև պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն իրականացնել Պաշտպանության նախարարության զորավարժարաններում», - նշեց Գոռ Մելիքյանը: