04/06/2020 12:31
Եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովն էլ պետք է տրամադրենք հիվանդանոցային կարիքների համար. Բաբաջանյան
Այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են, և մահճակալներ չկան: Առաջարկում եմ, որպեսզի համայնքային սեփականության շենքերը՝ քաղաքապետարանները, մարզպետարանները, և եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքների համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, և մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք նրանց լսել: Ծանր հիվանդներին ուղարկում են տներ, և ես կարծում եմ, որ մենք այդ մարդկանց չպետք է թողնենք իրենց տներում», - ասաց պատգամավորը՝ կոչ անելով առավել հաղորդակից լինել այն խնդիրներին, որոնք կարիք ունեն շուտափույթ լուծման: