04/06/2020 16:14
«Կձեռնարկենք ամենախիստ միջոցները»․ նախարարն անդրադարձել է 114 դպրոցի «Վերջին զանգ»-ի տեսանյութին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Երևանի թիվ 114 դպրոցի վերջին զանգի տեսանյութին, որը տարածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին զանգից՝ վերջին պար։ Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են։ Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։