04/06/2020 17:19
Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թողնում է պաշտոնը։
«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Անանյանը։
Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018թ. մայիսից։ Մինչ այդ, նա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն էր։