04/06/2020 15:47
Օրվա հրամայականը պահանջում է ասել՝ ինչ պետք է անենք և ոչ թե՝ ինչու է այսպես. Արմեն Մուրադյանը՝ կորոնավիրուսի մասին
Օրվա հրամայականը պահանջում է ասել՝ ինչ պետք է անենք և ոչ թե՝ ինչու է այսպես: Թե ինչու է այսպես, ժամանակի քննությունը պետք է պարզի, և հավատացնում եմ, որ անմասն չեմ մնալու նաև ես, ուղիղ եթերում կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ ասաց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Բայց այս պահին, կարծում եմ, ավելի առարկայական կլինի բացատրել հանրությանը, ներկայացնել նեղ-մասնագիտկան կարծիքներ», - ասաց բանախոսը՝ նշելով, որ մասնագիտական քննարկմանը մասնակցում են բժշկական համալսարանի տարբեր ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ և դասախոսներ:
Արմեն Մուրադյանը միաժամանակ անձնվեր աշխատանքի համար խորին երախտագիտություն հայտնեց կորոնավիրուսի դեմ պայքարող բոլոր բուժաշխատողներին: