04/06/2020 16:47
Չներկայանալով հանձնաժողով՝ Խաչատուրովը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ․ Անդրանիկ Քոչարյան
Յուրի Խաչատուրովն անձամբ պիտի շահագրգռված լիներ այս աշխատանքներում ներգրավվելու հարցում, լրագրողներին ասաց ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նույնիսկ երեկ պատրաստ էինք գիշերը հավաքվել, եթե ինքը գար։ Իր չգալով՝ ինքը երեկ շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ», - ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ պիտի հարց առաջանա, թե ինչու Խաչատուրովը համաձայնում է 5-րդ ալիքի կողմից նկարահանված ֆիլմում մասնակցել, մինչդեռ հրաժարվում է ներգրավվել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։
Քոչարյանն ընդգծեց, թեև հանձնաժողովի աշխատանքներն արդեն ավարտված են, բայց եթե կան հարցեր, որոնք խնդրահարույց են ու հանձնաժողովի իրավասություններից դուրս են մնացել, ապա պետությունն ունի այլ մարմիններ, որոնք պիտի ուսումնասիրեն այս հարցերը։
«Եթե հարցեր մնացել են, նա պիտի պատասխանի այլ մարմիններում», - ասաց Քոչարյանը։
Միևնույն ժամանակ, Քոչարյանն նկատեց, որ ԱԺ կանոնակարգում կան բացեր, որոնք թույլ չեն տվել ունենալ գործիքակազմ՝ արգելել քննիչ հանձնաժողով հրավիրված անձին մերժել հրավերը։
Նա ընդգծեց, որ սեպտեմբերին ոչ միայն կներայացվեն հանձնաժողովի աշխատանքներրի արդյունքները, այլև կներեկայացվի առաջարկ պաշտպանության ոլորտում կազմավորված քննիչ հանձնաժողովին որոշակի գործիքակազմ ունենալ։
Հիշեցնենք՝ այսօր ավարտվել են ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները։