04/06/2020 19:53
Քննարկում ենք մի քանի սցենար, դրանցից մեկով որոշում կկայացնենք. վարչապետը՝ համատարած արգելափակումների մասին
Համատարած արգելափակումների մասով քննարկում ենք մի քանի սցենար, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կրկին կանցնեն համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով։
«Քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքներն ու բեռը ու այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց` կարող են գալ այն եզրակացության, որ տնտեսապես բեռը կլինի անտանելի։
«Մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում ու, այո, այդ սցենարներից մեկով որոշում կկայացնենք», - նշեց վարչապետ Փաշինյանը։