04/06/2020 13:53
Ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամրիկացի Ֆլոյդը վարակված էր COVID-ով
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը մահացել է Մինեապոլիսում ոստիկանության գործողության հետևանքով, վարակված էր կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դիահերձման զեկույցին, որը ստորագրվել է Հեննեպինի շրջանի (Մինեսոտա) բժշկական փորձագետը:
«Հայտնի է, որ 2020 թվականի ապրիլի 3-ի դրությամբ մահացածի COVID-19-ի թեստը դրական էր», - ասվում է զեկույցում:
Նշվում է, որ հիվանդության առկայությունը հայտնաբերվել է դիահերձման ժամանակ:
Ավելի վաղ, պաշտոնական դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ Ֆլոյդի մահվան պատճառը «իրավապահների կողմից» պարանոցի սեղմման հետևանքով սրտանոթային գործունեության դադարեցումն էր: