04/06/2020 14:24
Մեքսիկայում ավելի քան 11 հազար մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով
Մեքսիկայում կորոնավիրուսային վարակի պանդեմիայի սկսվելուց ի վեր 11 729 մարդ է մահացել: Համաձայն երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ COVID-19- ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը:
«El Economyista»-ի փոխանցմամբ՝ անցած օրվա ընթացքում գրանցվել է 1 092 մահ, որոնք կապված են կորոնավիրուսի հետ:
Այնուամենայնիվ, ինչպես բացատրել է Մեքսիկայի կանխարգելման և առողջության խթանման նախարար Ուգո Լոպես-Գաթելը, ոչ բոլոր մահերն են հավանաբար տեղի ունեցել նույն օրը, այլ տեղի են ունեցել մի քանի օր տարբերությամբ:
Մեքսիկայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 3912 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 101 238-ի: