04/06/2020 16:37
Վրաստանում պատասխանել են վարչապետի հրաժարականի մասին լուրերին
Թբիլիսիում հերքել են այն լուրերը, թե վարչապետ Գեորգի Գախարիան մտադիր է լքել պաշտոնը հունիսին, Վրաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն հավաստիացրել է, որ նախարարների կաբինետի ղեկավարը չի պատրաստվում հեռանալ:
Լրատվամիջոցները Գախարիայի հրաժարականի մտադրության մասին գրել էին այն բանից հետո, երբ ընդդիմադիր վրացական «Մտավարարի արխի» կուսակցությունը հայտարարել է, թե իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հրամայել է, որ Գախարիան հրաժարական տա մինչև հունիսի վերջ:
Առողջապահության նախարարության ղեկավարը հերքել է նման տեղեկությունները՝ անվանելով դրանք կեղծ:
«Ես ուզում եմ հավաստիացնել մեր քաղաքացիներին և տեղեկացնել, որ վարչապետը չի պատրաստվում գնալ որևէ տեղ», - ասել է Առողջապահության նախարարության ղեկավար РИА Новости-ին: