04/06/2020 19:13
Հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամներն անցել են մանրամասն բժշկական հետազոտություն։
«Այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք, մեր մոտ վիրուսն անցնում է լիարժեք անախտանիշ պայմաններում, չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ»,-պարետատան նիստից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, թե հավանականություն կա, որ իրենց վիճակը կվատանա։
«Բայց այդ հավանականությունը շատ փոքր է գնահատվում»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հունիսի մեկին վարչապետը հայտարարեց, որ իր ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։