04/06/2020 10:42
Բողոքի ցույցի մասնակիցները գնացել են դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք
Մոտ հազար մարդուց բաղկացած ամբոխը հասել է ԱՄՆ Կոնգրեսի շենքին հարակից հրապարակ՝ պարետային ժամի սկսվելուց մի քանի րոպե առաջ, հայտնում է РИА Новости- ն:
Երիտասարդները գնում են վիրավորական վանկարկումներ բղավելով այն ոստիկանների հասցեին, որոնք մետաղյա ցանկապատի մոտ կանգնած են: Ոստիկանությունը չի արձագանքում:
Կապիտոլիումի շենքի դիմաց ցուցարարները կանգ չեն առել, այլ շարունակել են դրան հակառակ ճանապարհը:
Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր և տեղի են ունենում անկարգություններ:
Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել: