04/06/2020 18:08
ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը
Միացյալ Նահանգներն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը՝ սահմանափակումներ մտցնելով 7 կազմակերպության դեմ: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ:
Տեքստում պնդում կա, որ բոլոր ֆիգուրանտներն, իբր, կապված են կուբացի զինվորականների հետ:
«ԱՄՆ-ն Կուբայի վերաբերյալ ցուցակի մեջ է մտցնում 7 կազմակերպություն: Կուբայի իշխանությունները դրանց շահույթն օգտագործում են ժողովրդին ճնշելու, Վենեսուելայի գործերին միջամտելու համար: Կազմակերպությունների թվում են զինվորականների կողմից վերահսկվող ֆինանսական հաստատությունը, 3 հյուրանոց, 2 դայվինգ կենտրոն և մեկ ակվապարկ», - նշված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունից կարծում են, որ Կուբայի զբոսաշրջային ոլորտի մեծ մասը վերահսկվում է զինվորականների կողմից, ուստի ԱՄՆ-ն այս երկիր այցելող բոլորին կոչ է անում օգտվել փոքր բիզնեսի ծառայություններից: